Սոցփաթեթով արդեն կարելի է ատամնաբուժական ծառայություններ ստանալ 8 հունվարի 2022 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Սոցիալական փաթեթի հատկացման կարգում իրականացված փոփոխությունների արդյունքում 2021-ի դեկտեմբերի 13-ից փաթեթի շահառուն կարող է օգտվել նաև ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում մատուցող առողջապահական կազմակերպությունների ծառայություններից։ Վերանայվել է նաև սոցփաթեթի շահառուների ընտանիքի անմիջական անդամների շրջանակը, տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Ըստ փոփոխության՝ ընտանիքի անմիջական անդամ է համարվում նաև շահառուի ծնողը, որդեգրողը, որդեգրվածը, խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, տատը, պապը, թոռը, համատեղ բնակվող եղբայրը և քույրը։ Նշվում է, որ սոցփաթեթի հատկացման կարգում կատարվել են նաև այլ փոփոխություններ, մասնավորապես՝ հանվել է փաթեթի ծառայություններից օգտվելու համար նույնականացման քարտը ներկայացնելու պարտադիր պահանջը. շահառուների համար նաև սահմանվել է երաշխիք, որով սոցփաթեթի մեկ շահառու կազմակերպությունից մյուսը մեկամսյա ժամկետում աշխատանքի անցնելիս կպահպանվի սոցփաթեթից օգտվելու իրենց իրավունքը։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |