Ադրբեջանցիները կրակել են Վերին Շորժայի հարակից դիրքերի ուղղությամբ 8 հունվարի 2022 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական զինուժը հունվարի 8-ի առավոտյան կրակոցներ է արձակել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքին կից սահմանների ուղղությամբ։ Այդ մասին հայտնել է համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը` հավելելով, որ հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի կրակոցները լռեցվել են, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ «Գյուղում կրակոցները պարզ լսվում էին, այնքան հեռվից չէին, որ չլսվեին։ Մոտավորապես Վերին Շորժայի աջ հատվածի կողմում էր։ Կրակոցի ձայները սարերից արձագանքում է, դժվար է որոշել` ինչ տրամաչափի զենքեր են, որտեղից են։ Համենայնդեպս, նրանց մեկի փոխարեն մենք տասը կրակել ենք»,– ասել է Երանոսյանը։ Համայնքի ղեկավարը հայտնել է, որ հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան։ Ադրբեջանական կողմի մասին տեղեկություններ չկան։ Երանոսյանը նշել է, որ սահմանապահ հենակետերը գյուղից մոտ 3 կմ հեռավորության վրա են տեղակայված։ Վերջին անգամ գյուղում կրակոցներ լսվել են Ամանորի գիշերը, համայնքի ղեկավարի խոսքով` դարձյալ հայկական կողմի պատասխան կրակոցների արդյունքում հակառակորդը լռել է։ Սահմանամերձ Կութ համայնքի վարչական ղեկավար Սիմա Չիթչյանն ու Նորաբակի վարչական ղեկավար Վազգեն Ասատրյանը Sputnik Արմենիային հայտնել են, որ իրենց գյուղերի ուղղությամբ կրակոցներ չեն եղել։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |