Փարաքարի ղեկավար է ընտրվել Դավիթ Մինասյանը․ «Ապրելու երկրի» անդամները վայր են դրել մանդատները10 հունվարի 2022 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Փարաքար խոշորացված համայնքի ավագանու «Դավիթ Մինասյան» խմբակցությունից Դավիթ Մինասյանը հունվարի 9-ին ընտրվել է համայնքի ղեկավար: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել ավագանու 11 անդամ, այդ թվում` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության։ Ավագանու նիստին հայտարարվել է, որ առաջիկա 5 տարում կառավարումը համամասնորեն կիսվելու է «Դավիթ Մինասյան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների միջև, կլինի համատեղ կառավարում՝ 2.5 տարի կառավարելու է Դավիթ Մինասյանը, հաջորդ 2.5 տարին ՔՊ-ի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը, գրում է Panorama.am-ը։ Ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամները ունեին 10 մանդատ, սակայն նրանք նախքան համայնքապետի ընտրությունը վայր են դրել դրանք: «Մենք բոլորս մանդատները վայր ենք դնում հանուն մեր ժողովրդի։ Դուրս ենք գալիս, դուք ուզում եք քվեարկեք, ձեր խնդիրն է»,-ասել է «Ապրելու երկիր» խմբակցության համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը: Հունվարի 7-ի առավոտից Փարաքար խոշորացված համայնքի նիստը բացվել էր, սակայն չէր կայանում. օրակարգում համայնքապետի ընտրության հարցն էր, իսկ խմբակցությունները համաձայնության չէին գալիս։ Նիստը մեկնարկել էր բախումներով, ոստիկանների և քաղաքացիների մեջ տուժածներ կային: Քննարկումների արդյունքում որոշվել է համատեղ կառավարում իրականացնել: Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ: «Ապրելու երկիր» կուսակցությունը 10 ձայնով իրենց թեկնածուին` Վոլոդյա Գրիգորյանին ընտրել էին համայնքի ղեկավար, թեև իրենց ստացած ձայները չեն ապահովում օրենքի պահանջը՝ 50 տոկոսից ավելի ձայների առկայության դեպքում է հնարավոր ընտրել համայնքապետ: «Ապրելու երկիր» կուսակցությունում պնդում են, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով: Դրանից հետո եկել էին ավագանու մնացած 11 անդամները և 11 ձայնով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է: Նրան էին ընտրել նաև ՔՊ-ի անդամները: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |