Երկրաշարժ՝ Կապանում․ Ցնցումները զգացվել են Քաջարանում և Մեղրիում

Երկրաշարժ՝ Կապանում․ Ցնցումները զգացվել են Քաջարանում և Մեղրիում

PanARMENIAN.Net - Հունվարի 9-ին, տեղական ժամանակով ժամը 23:19-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 19:19-ին) 2.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում` Կապան քաղաքից 9 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակի նախարարությունը:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է` Սյունիքի մարզի Կապան քաղաքում ` 3 բալ ուժգնությամբ, Քաջարան և Մեղրի քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.14⁰ և արևելյան երկայնության 46.47⁰ աշխարհագրական կոորդինատներով:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---