Նախագիծ․ Գրավատները 80,000 դրամից ավելի վարկերը կտրամադրեն միայն անկանխիկ![]() 11 հունվարի 2022 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Առաջարկվում է, որ գրավատները 80,000 դրամից ավելի վարկերը տրամադրեն բացառապես անկանխիկ։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է կառավարության հեղինակած «Անկանխիկ գործառնությունների մասին» և կից նախագծերի փաթեթը։ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո նախագծերի փաթեթն ամբողջությամբ լրամշակվել է: Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն առաջարկել է, որ գրավատները 2022-ի հուլիսի 1-ից 80,000 դրամ և ավելի գումարի վարկերը քաղաքացիներին տրամադրեն բացառապես անկանխիկ եղանակով, 2023-ի հունվարի 1-ից` 50,000 դրամից ավելի, իսկ 2024-ի հունվարի 1-ից` 20,000 դրամից ավելի: Առաջարկությունն ընդունվել է հիմնական զեկուցողի կողմից: Լրամշակված տարբերակով 2022-ի հունվարի 1-ի փոխարեն օրենքն ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ին և տարածվելու է ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա: Առաջարկվում է կարգավորել երկրի տարածքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից հուլիսի 1-ից` 300,000 դրամը գերազանցող ապրանքների (գույքի) օտարման, դրանց օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքների դիմաց, աշխատավարձերի, կրթաթոշակների, կենսաթոշակների, նպաստների, փոխառությունների, ներկայացուցչական ծախuերի, գործուղման նպատակով կատարվող անկանխիկ ձևով վճարումների, ինչպես նաև անկանխիկ գործառնությունների հետ կապված այլ հարաբերություններ: Քննարկման և քվեարկության արդյունքում օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |