ՀՀ-ում կորոնավիրուսի 289 նոր դեպք կա և 6 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 289 նոր դեպք կա և 6 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում հունվարի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 346,513-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 289-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 6 դեպք է գրանցվել, 4-ը՝ կորոնավիրուսից, և մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է վարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառներով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8010 դեպք կա, այլ պատճառով՝ 1514։

Ապաքինվել է ևս 83 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 333,200 է։ Փաստացի բուժվողների թիվը 3789 է։

Ընդհանուր առմամբ 2,620,189 թեստ է արվել, մեկ օրում` 6134։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---