ԵՄ-ն պատրաստ է օգնել ՀՀ-ին և Ադրբեջանին «զինուժի հետքաշման հարցում» և կոչ է անում օգտվել ՊՆ-ների միջև ուղիղ կապից

ԵՄ-ն պատրաստ է օգնել ՀՀ-ին և Ադրբեջանին «զինուժի հետքաշման հարցում» և կոչ է անում օգտվել ՊՆ-ների միջև ուղիղ կապից

PanARMENIAN.Net - ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին հունվարի 11-ի միջադեպերին, Twitter-ի իր միկրոբլոգում, մեկնաբանելով իրավիճակը, գրել է, որ Եվրամիությունը պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ զինված ուժերի հետքաշման հարցում և կրկին հայտարարում է, որ պատրաստ է լրացուցիչ աջակցություն ցուցաբերել սահմանազատման և սահմանագծման գործում։

«Խորապես մտահոգված եմ սահմանին նոր միջադեպերի և զոհերի մասին լուրերով։ Կողմերի համար կարևոր է դեէսկալացիան և մատչելի մեխանիզմներից, մասնավորպաես, 2021 թվականի նոյեմբերին ԵՄ-ի հովանու ներքո ստեղծված ՊՆ ղեկավարների ուղիղ կապից, օգտվելը»,-ասվում է գրառման մեջ։

Հունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները վերսկսել են կրակը։ օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ և 2 վիրավոր։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---