ՀԱՊԿ ուժերի դուրսբերումը Ղազախստանից կմեկնարկի հունվարի 13-ին12 հունվարի 2022 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն Ալմաթիում օպերատիվ շտաբի նիստում հաստատել է, որ Ղազախստանում գտնվող ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության դուրսբերումը կսկսվի հունվարի 13-ին: Նա ասել է, որ հունվարի 13-ին կմեկնարկի ՀԱՊԿ ուժերի կազմակերպված դուրսբերումը և «շատ հաջող է» գնահատել այն, գրում է ՏԱՍՍ-ը։ Տոկաևը նաև ասել է, որ բանակցել է համապատասխան պետությունների ղեկավարների հետ։ Նա նաև երախտագիտություն է հայտնել զորակազմի հրամանատարությանն այս մի քանի օրվա աշխատանքի համար։ Նա նշել է, որ խաղաղապահ զորակազմը ներկայությունը Ղազախստանում, այդ թվում Ալմաթիում, ինքնին մեծ նշանակություն է ունեցել երկրում իրավիճակի կայունացման տեսակետից և մեծ հոգեբանական նշանակություն՝ «ավազակների և ահաբեկիչների ագրեսիան հետ մղելու» համար։ «Առաքելությունը գնահատվում է որպես շատ հաջող։ Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում անդամ պետությունների ղեկավարներին»,-ասել է նա։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պաշտոնապես հայտարարել է Ղազախստանում խաղաղապահ առաքելության մեկնարկի մասին՝ հեղուկ գազի գնի բարձրացման ֆոնին սկսված անկարգությունները կասեցնելու նպատակով։ ՌԴ-ից բացի, ՀԱՊԿ զորակազմի կազմում են նաև զինվորականներ ՀՀ-ից, Բելառուսից, Տաջիկստանից և Ղրղզստանից։ ՌԴ-ից Ղազախստան է գործուղվել օդադեսանտային ուժերի ստորաբաժանումը։ ՀԱՊԿ ուժերը պաշտպանելու են պետական և ռազմական օբյեկտները, աջակցելու են տեղի իրավապահներին։ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում, թվով` 100 զինծառայող։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |