Առաջարկ. Ինտերնետ շահումով խաղերի, տոտալիզատորների գովազդը թույլատրել սահմանափակ թվով վայրերում12 հունվարի 2022 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Առաջարկվում է ինտերնետ շահումով խաղերի, տոտալիզատորների գովազդը թույլատրել սահմանափակ թվով վայրերում։ Խաղային բնագավառում միասնական քաղաքականության ապահովմանը և հավասար մրցակցային պայմանների ու պահանջների սահմանմանն ուղղված կառավարության նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Փոփոխություններ են առաջարկվում «Գովազդի մասին» օրենքում։ Նախատեսվում է ինտերնետ շահումով խաղերի, ինչպես նաև վիճակախաղերի` տոտալիզատորների կազմակերպման գործունեության գովազդի կարգավորումները համապատասխանեցնել խաղատների և շահումով խաղերի կազմակերպման գովազդներին ներկայացվող սահմանափակումներին: Հիմնական զեկուցող, ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանի խոսքով` գովազդ կթույլատրվի միայն 4-աստղանի և դրանից բարձր կարգ ունեցող հյուրանոցներում, սահմանային անցակետերում ու նմանատիպ գործունեություն իրականացնող շենքերի ճակատային հատվածում: Մյուս վայրերում գովազդն արգելված կլինի: Հայրապետյանն ասել է, որ նման սահմանափակումներ գործում են շատ երկրներում, այդ թվում Լատվիայում, Էստոնիայում, Չեխիայում, Վրաստանում: Նախաձեռնությունը դժգոհություն է առաջացրել գովազդային մեդիա ոլորտում: Գովազդային գործակալների ներկայացմամբ` գովազդային ընկերությունների հասույթի մեծ մասը` 60%-70%-ը գոյանում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի ոլորտի շնորհիվ: Սակայն, հիմնական զեկուցողի պնդմամբ` իրենց հաշվարկներով այն կազմում է 20%-25%: Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |