Հայ-թուրքական սահմանի բացումը ձեռնտու է Ադրբեջանին30 մարտի 2009 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հանդեպ թուրքական քաղաքականությունը, մասնավորապես, սահմանների բացման հարցում, ճիշտ է եւ համապատասխանում է Ադրբեջանի շահերին: Այդ մասին հայտարարել է ադրբեջանցի քաղաքականագետ Իլգար Մամեդովը: Նրա կարծիքով, Ադրբեջանին ձեռնտու է հայ-թուրքական սահմանի բացումը, քանի որ Թուրքիան եւ Ադրբեջանը ճկունություն ձեռք կբերեն ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացում: «Բանը նրանում է, որ Անկարայի եւ Բաքվի միջեւ փոխպայմանավորվածության հիման վրա, Թուրքիան, Արբեջանի համեմատությամբ ռավել մեղմ դիրքորոշում զբաղեցնելով, կկարողանա առավել արդյունավետ ազդել պաշտոնական Երեւանի վրա: Այդպիսով կմեծանա ողջ հարավկովկասյան տարածաշրջանում թուրքական եւ ադրբեջանական քաղաքականության արդյունավետությունը», -ընդգծել է Մամեդովը, գրում է 1 news.az-ը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |