Արարատի մարզպետին պաշտոնում կփոխարինի որդին

Արարատի մարզպետին պաշտոնում կփոխարինի որդին

PanARMENIAN.Net - Կառավարության հունվարի 13-ի նիստի օրակարգում են Արարատի և Արագածոտնի մարզպետներին պաշտոնից ազատելու մասին որոշումները։ Հայտնի են նաև նրանց փոխարինողները։

Ռազմիկ Թևոնյանը կազատվի Արարատի մարզպետի պաշտոնից։ Նրա փոխարեն կնշանակվի նրա որդին՝ ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Սեդրակ Թևոնյանը:

Ռազմիկ Պետրոսյանին Արագածոտնի մարզպետի պաշտոնում կփոխարինի ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը:

Երկու հարցն էլ ընդգրկված է չզեկուցվողների շարքում։

Ռազմիկ Թևոնյանն Արարատի մարզպետ է նշանակվել 2020-ի դեկտեմբերին: 2021-ի սեպտեմբերին Ռազմիկ Թևոնյանը մարզպետի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել, սակայն, մի քանի օրից հետ էր վերցրել դիմումը։ Նրա որդին՝ Սեդրակ Թևոնյանը 2022թ․ հունվարի 4-ին հրաժարական էր ներկայացրել պատգամավորի մանդատից։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ էր:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---