ՀՀ մշտական ներկայացուցիչն ընտրվել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի փոխնախագահ![]() 13 հունվարի 2022 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը Ժնևում կայացած ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 2022-ի առաջին հանդիպման ընթացքում ընտրվել է ՄԻԽ փոխնախագահ և Բյուրոյի անդամ։ Նա ընտրվել է մեկ տարով։ Այս կարգավիճակում Հայաստանի դեսպանը՝ ՄԻԽ Բյուրոյի գործընկերների հետ համատեղ, մասնակցելու է ՄԻԽ կազմակերպչական ու գործառնական աշխատանքների իրականացմանը, այդ թվում՝ վարելու է ՄԻԽ նիստերը: Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհուրդը 47 անդամ երկրներից բաղկացած միջպետական մարմին է, որը զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման հարցերով։ Հայաստանն առաջին անգամ է անդամակցում ՄԻԽ-ին, երեք տարի ժամկետով՝ 2020-2022 թվականներին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |