Հունվարի 15-ից պահեստազորայինների վարժական հավաքներ կսկսվեն![]() 13 հունվարի 2022 - 14:42 AMT PanARMENIAN.Net - 2022-ի հունվարի 15-ից ապրիլի 15-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։ Գործադիրը հաստատել է Պաշտպանության նախարարության առաջարկը։ Հավաքներում կընդգրկվեն պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական ու սպայական կազմերը։ Կներգրավվի մինչև 65 քաղաքացի, որոնցից 20-ը` բժշկական մասնագիտություններ ունեցող սպայական և 45-ը՝ ինժեներական մասնագիտություններով շարքային և կրտսեր ենթասպայական կազմերից։ Կընդգրկվի նաև 45 միավոր տեխնիկա՝ ռազմատրանսպորտային մարմինների տրանսպորտային ռեսուրսներից, վարժական և ինժեներական աշխատանքների համար։ Հավաքների նպատակը պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործումն ու վերապատրաստումն է։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |