Պատերազմում զոհված զինվորների ծնողներն անվճար կօգտվեն վերարտադրողական բուժօգնությունից![]() 13 հունվարի 2022 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն անվճար կօգտվեն վերարտադրողական բուժօգնությունից։ Գործադիրը հաստատել է ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառումը: Ակնկալվում է հնարավոր միջոցներով ապահովել շահառուների` անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու ընթացքում դոնորական ձվաբջջի և փոխնակ մոր ծառայության արժեքի փոխհատուցման հնարավորությունը։ Նշվում է, որ դա կխթանի վերջիններիս` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ զավակ ունենալու հնարավորությունը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասել է, որ վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բազմաթիվ ծնողներ որոշում են կայացրել նոր զավակներ ունենալ, և քանի որ ծառայությունները թանկ են, հետևաբար չեն կարողանում իրականացնել իրենց որոշումը: «Այս նախագծի ընդունմամբ վերը նշված ծառայությունների համար ծախսերն ամբողջությամբ կիրականցվեն պետության կողմից»,-ասել է նախարարը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 2021-ին զոհված զինծառայողների 70-ից ավելի ընտանիքում երեխաներ են ծնվել: «Կարծում եմ՝ սա շատ խորհրդանշական և արժեքային, գաղափարական նշանակություն ունեցող փաստ է: Եվ կրկին իմ խոնարհումը և հարգանքի տուրքը բոլոր այն ծնողներին, ովքեր նման որոշում են կայացրել», - ասել է նա: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ փուլ առ փուլ մեծացվում է այս ուղղությամբ ծառայությունների հասանելիությունը: Ըստ նախարարի, 2021 թվականին զինվոր կորցրած մայրերից 27-ի մոտ հղիություն է գրանցվել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |