Իրանագետ․ Ամեն անգամ, երբ Ալիևը կիրառում է Զանգեզուր տեղանունը, ակամայից փաստում է, որ տարածքը հայկական է13 հունվարի 2022 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Իրանագետ Վարդան Ոսկանյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին և Զանգեզուրը «ադրբեջանական տեղանուն» ներկայացնելուն, գրել է, որ այս տեղանունը որևէ դեպքում ադրբեջանական չի կարող լինել և չէ։ Նա նշել է, որ ամեն անգամ, երբ Բաքվի բռնապետը կիրառում է Զանգեզուր տեղանունը, ակամայից փաստում է, որ տարածքը հայկական է։ «Բաքվի բռնապետն իր վերջին հարցազրույցում արդեն սկսել է «ստուգաբանել» տեղանունները, թե բա՝ «ադրբեջանական տեղանուն» Զանգեզուրը։ Այս տեղանունը որևէ դեպքում ադրբեջանական չի կարող լինել և չէ: Այն հայկական Ձագաձոր/Ձագեձոր անվան պարսկերենում աղճատված ձևն է, քանի որ պարսկերենում չկա «ձ», ուստի հայերենի այդ հնչյունն արտացոլվում է «զ»-ով, ինչի հետևանքով սկզբնապես *Զագազոր/Զագեզոր տարբերակն այնուհետ ժողովրդական ստուգաբանությամբ դառնում է Զանգեզուր (պարսկերեն՝ զանգ-ե զուր «հզոր զանգ, ուժեղ զանգ»)։ Ի դեպ, երբ մեր պատմիչ Ստեփանոս Օրբելյանը 13-րդ դարավերջին Սյունյաց Հաբանդ գավառում հիշատակում է Ձագաձոր տեղանունը, որը հետագայում սկսեց կիրառվել ամբողջ գավառի համար, չէր էլ ենթադրվում, թե երբևիցե աշխարհի քարտեզի վրա ի հայտ կգա Ադրբեջան կոչվող ներկայիս արհեստածին միավորը, որը կփորձի հավակնել դրան։ Հետևաբար, ամեն անգամ, երբ Բաքվի բռնապետը կիրառում է Զանգեզուր տեղանունն, ակամայից փաստում է, որ տարածքը հայկական է»,-ասվում է գրառման մեջ։ Նշվում է, որ խտապատկերում՝ Ձագաձորի հիշատակությունն է «Պատմութիւն նահանգին Սիսական» 13-րդ դարի երկում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում տեղական լրատվամիջոցներին հարցազրույցում կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ հայտարարելով, որ այն պետք է ընդգրկի ամբողջ Զանգեզուրի շրջանը։ Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |