Զախարովա․ ԼՂ-ում ռուս խաղաղապահների վրա ստվեր գցել չի հաջողվի![]() 14 հունվարի 2022 - 10:32 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ չի հաջողվի ստվեր գցել Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների վրա։ Այդ մասին նա ասել է ճեպազրույցում՝ պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, որ Ադրբեջանը սադրանքի է գնացել՝ կրակ բացելով Կարմիր Շուկա, Թաղավարդ և Նախիջևանիկ գյուղերի ուղղությամբ, դրանով կարծես փորձելով ստվեր նետել ռուսական խաղաղապահ առաքելության վրա։ «Եթե նույնիսկ ինչ-որ մեկը ցանկանում է ստվեր գցել մեր խաղաղապահների վրա, դա չի ստացվի՝ նրանց գործունեությունը հստակ է, լավ համակարգված և բխում է ճգնաժամի կարգավորման շահերից»,-ասել է Զախարովան՝ հավելելով, որ ճիշտ կլիներ այս հարցով դիմեին Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներին: Զախարովան նշել է նաև, որ խաղաղապահները մշտական կապի մեջ են երկու կողմի հետ և անհրաժեշտության դեպքում հետաքննում են միջադեպերը։ Հունվարի 10-ին Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ համայնքների, Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի ուղղությամբ։ Կրակոցները վնաս են հասցրել քաղաքացիական բնակիչներին, իսկ կրակոցներից մեկն էլ եղել է մանկապարտեզից 50 մետր հեռավորության վրա գտնվող տան ուղղությամբ: Photo. TASS
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |