ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները Մոսկվայում են․ Ժամանել են ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տուն14 հունվարի 2022 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը Մոսկվայում են՝ նրանք ժամանել են ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տուն, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ Հունվարի 14-ին Մոսկվայում նախատեսված է Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում երկու երկրի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը: Հունվարի 13-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով հունվարի 14-ին Մոսկվայում կայանալիք ՀՀ և Թուրքիայի ներկայացուցիչների առաջին հանդիպմանը, ասել է, որ Մոսկվան չի մասնակցելու Երևանի և Անկարայի բանակցություններին։ Նա հավելել է, որ ընդհանուր առմամբ սատարում են երկկողմ հարաբերությունների կարգավորմանը։ Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ հունվարի 14-ին ծրագրված առաջին հանդիպմանն ընդառաջ Արմենպրեսի հետ զրույցում ընդգծել էր, որ հայկական կողմի տպավորությամբ Թուրքիայի կառավարությունը նույնպես կիսում է առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |