Բերձորի բնակիչը մոլորվել է, հայտնվել Ադրբեջանի ԶՈւ վերահսկած տարածքում և վերցվել արգելանքի

Բերձորի բնակիչը մոլորվել է, հայտնվել Ադրբեջանի ԶՈւ վերահսկած տարածքում և վերցվել արգելանքի

PanARMENIAN.Net - Բերձորի բնակիչը մոլորվել է և հայտնել Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում, նա վերցվել է արգելանքի։

Հունվարի 14-ին՝ ժամը 15։30-ին, Արցախի ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել է Բերձորի 1953թ. ծնված բնակիչ Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանի անհետ կորելու մասին:

Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին ժամը 15։00-ի սահմաններում Բերձորի մոտակայքում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:

Ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու արդյունքում Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված ԱՀ քաղաքացուն վերադարձնելու ուղղությամբ։

Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության հարցում: Այս պահին բանակցություններ են ընթանում ԱՀ քաղաքացուն հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---