Փոխնախարար․ Արդեն 2022-ից ատեստատները կտրվեն էլեկտրոնային եղանակով

Փոխնախարար․ Արդեն 2022-ից ատեստատները կտրվեն էլեկտրոնային եղանակով

PanARMENIAN.Net - Այսուհետ ատեստատներն ու հիմնական կրթության վկայականները կտրվեն էլեկտրոնային եղանակով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Նա հավելել է, որ հանրային քննարկման է ներկայացվել հիմնական կրթության վկայականների և ատեստատների թվայնացման նախագիծը։

«Սա նշանակում է, որ արդեն այս տարվանից ատեստատներն ու հիմնական կրթության վկայականները կտրվեն էլեկտրոնային եղանակով, դպրոցներում կկրճատվի վարչարարության զգալի ծավալ, կմեծանա գործընթացի թափանցիկությունը, օրակարգից դուրս կգա հետայսու ատեստատը կամ վկայականը կորցնել-վերականգնելու գործընթացը»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---