Զաս․ Վաղ է ասել, թե իրավիճակը Ղազախստանում կայունացել է![]() 15 հունվարի 2022 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ Ղազախստանը վերադառնում է նորմալ կյանքի, սակայն վաղ է ասել, թե իրավիճակը երկրում կայունացել է։ Այդ մասին նա ասել է «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Երևում է, որ իրավիճակում բեկում եղել է։ Խոսել այն մասին, որ իրավիճակը կարգավորվել է, հավանաբար, վաղ է, քանի որ դեռևս գործում է արտակարգ դրության ռեժիմը»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ Զասը նշել է, որ երկրի 5 շրջանում այն չեղարկվել է, հունվարի 16-ին կչեղարկվի ևս մի շարք շրջաններում՝ այսինքն սահմանափակումները փուլ առ փուլ են չեղարկվում։ «Այնուամենայնիվ, կարելի է ասել, որ երկիրը վերադառնում է նորմալ կյանքի»,- ասել է Զասը։ Հունվարի 14-ին Ղազախստանում տեղակայված ՀԱՊԿ խաղաղապահ ստորաբաժանումները Հայաստանից, Տաջիկստանից և Ղրղզստանից մեկնել են Ալմաթիից մշտական տեղակայման վայրեր։ Սկսվել է նաև ռուս խաղաղապահների դուրսբերումը։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պաշտոնապես հայտարարել էր Ղազախստանում խաղաղապահ առաքելության մեկնարկի մասին՝ հեղուկ գազի գնի բարձրացման ֆոնին սկսված անկարգությունները կասեցնելու նպատակով։ ՌԴ-ից բացի, ՀԱՊԿ զորակազմի կազմում էին նաև զինվորականներ ՀՀ-ից, Բելառուսից, Տաջիկստանից և Ղրղզստանից։ ՌԴ-ից Ղազախստան է գործուղվել օդադեսանտային ուժերի ստորաբաժանումը։ ՀԱՊԿ ուժերը պաշտպանում էին պետական և ռազմական օբյեկտները, աջակցում տեղի իրավապահներին։ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան էր գործուղել խաղաղապահ ստորաբաժանում, թվով` 100 զինծառայող։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |