Զաս․ ՀԱՊԿ-ի 2022-ի ծրագրերը կազմվել են նաև ՀՀ առաջնահերթությունների հիման վրա![]() 15 հունվարի 2022 - 14:20 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, խոսելով կազմակերպության անելիքների մասին, ասել է, որ 2022 թվականի ծրագիրը կազմվել է՝ հաշվի առնելով իրավիճակը, որը ձևավորվում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում և հաշվի առնելով Դուշանբեում պետությունների ղեկավարների վերջին գագաթնաժողովում ընդունված որոշումները և այս տարվա համար Հայաստանի առաջնահերթությունները։ Նա հավելել է, որ 2022 թվականին «համալիր խնդիրների մի ամբողջական շարք» կիրականացվի, գրում է Interfax-ը։ Զասը նշել է, որ ընթացիկ տարում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործողությունների երեք փուլ կանցկացնի Աֆղանստանի հետ սահմանին: «Այս տարվա համար տարբեր ուղղություններով նախատեսված միջոցառումների մի ամբողջ շարք ունենք ՝ ռազմական անվտանգություն, ահաբեկչության դեմ պայքար, այդ թվում, իրական գործողություններ: Դրանք թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցառումներն են: Թեման հատկապես կարևոր է Աֆղանստանում վերջին զարգացումների ֆոնին: Այստեղ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործողության երեք փուլ է պլանավորում»,- ասել է Զասը։ Ղազախստանում տեղակայված ՀԱՊԿ խաղաղապահ ստորաբաժանումները Հայաստանից, Տաջիկստանից և Ղրղզստանից մեկնել են Ալմաթիից մշտական տեղակայման վայրեր:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |