Վիրուսաբան․ Կան բոլոր շանսերը, որ պանդեմիան շուտով կավարտվի15 հունվարի 2022 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Վիրուսաբան Կոնստանտին Չումակովը «Ռադիո Ռոսսիի» ռադիոկայանի եթերում հայտարարել է, թե կան բոլոր շանսերը, որ կորոնավիրուսի պանդեմիան շուտով կավարտվի, ինչը հաստատում է նաև պատմությունը։ Մասնագետը հիշեցրել է, որ ընդհանուր առմամբ պանդեմիաները 2-3 տարուց ավելի չեն տևում։ Նա օրինակ է բերել իսպանական գրիպի պանդեմիան, որը լուրջ փորձություն էր մարդկության համար, գրում է Gazeta.ru-ն։ «Ըստ տարբեր գնահատականների, 50-100 մլն մարդ է մահացել այդ գրիպից։ Բայց դա 2.5 տարի է տևել։ Եվ այդ վիրուսը չի վերացել, այն ուղղակի վերածվել է սեզոնային գրիպի»,-ասել է նա։ Չումակովը նաև նշել է, որ մահացությունն օմիկրոնից ընկել է մինչև 0․1% նախկին շտամմերի 2%-ի համեմատ։ Ըստ նրա, այն ժամանակ պատվաստանյութ չի եղել և բոլորը հիվանդացել են՝ դրանով իսկ ձևավորելով պոպուլյացիոն իմունիտետ։ «Քանի որ հիմա «օմիկրոնն» է ի հայտ եկել, գուցե, սա այն շանսն է, որ շուտով ամեն ինչ կավարտվի»,-ասել է Չումակովը։ Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադնան Հեբրեյեսուսն ասել էր, որ 2022 թվականը պետք է կորոնավիրուսի պանդեմիայի ավարտը հանդիսանա։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |