Մի ողջ ժողովրդի ողբերգությունը չի կարող սակարկության առարկա դառնալ

PanARMENIAN.Net - Թուրքիա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցը եւ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առաջիկա քննարկումն իրենցից, անկասկած, Թուրքիայի, ԱՄՆ-ի, Հայաստանի քաղաքական կյանքում կարեւոր իրադարձություն են ներկայացնում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նրա խոսքերով, ոչ պակաս կարեւոր է այն, որ դրանք տեղի են ունենում ակտիվ հայ-թուրքական խորհրդատվությունների լույսի ներքո, ինչը նախորդ տարիներին բացակայում էր: «Իհարկե, ցանկալի կլիներ, որպեսզի ԱՄՆ նախագահը, իր բազմաթիվ խոստումների համաձայն, ճանաչեր ցեղասպանության փաստը: Վերջ ի վերջո, դա բարոյական բնույթի խնդիր է, 1,5 մլն զոհերի եւ նրանց սերունդների նկատմամբ արդարության հաղթանակն է: Սակայն, անթույլատրել է, երբ մի ողջ ժողովրդի ողբերգություն դառնում է քաղաքական ճնշման գործիք, Թուրքիայի հետ սակարկության առարկա, Հայաստանում եւ Սփյուռքում ներքաղակական շահարկումների առարկա, որոնք ստվերում են հայ-թուրքական հարաբերությունների արդիական օրակարգը, դրանց ապագայի խնդիրները, ինչպես նաեւ, ինչը պակաս կարեւոր չէ, մեր պետությունում լուրջ խնդիրների առկայությունը», - ընդգծել է Մեհրաբյանը:



Նա նաեւ նշել է, որ շատ դժվար է ժամանակակից աշխարհում պահանջել արդար վերաբերմունք մի երկրի նկատմամբ, որը վերջին տարիներին քաղաքացիական իրավունքների եւ ազատությունների ցուցանիշներով խրոնիկ կերպով վերջին տողն է զբաղեցնում այլ երկրների շրջանում, մի երկրի, որտեղ քչերն են հավատում անցկացված ընտրությունների ազնվությանը, իսկ ընտրվածներին քչերն են շնորհավորում: «Եւ ավելի բարդ է դա պահանջել մի երկրից, որն ընդունված ժողովրդավարական չափանիշներից մեր աճող նահանջի պատճառով դադարեցնում է «Հազարամյակների մարտահրավերները» ծրագրի ֆինանսավորումը: Իհարկե, կարելի է տարիներով խոսել երկակի չափանիշների անթույլատրելիության մասին, բայց ոչինչ չանել մեզ մոտ դրանք թույլ չտալու համար: Սակայն, հարկավոր չէ զարմանալ, երբ արդիականանում է հին աստվածաշնչյան` ուրիշի աչքի փուշը գերան է թվում, իմաստությունը, եւ այդպիսով անհետանում է երկրի նկատմամբ հարգանքը: Ինձ թվում է, որ շատերն այդպես էլ չեն հասկացել, որ արդարության հաղթանակը սկսվում է հենց իրենցից: Մնում է միայն լավին հավատալ եւ հուսալ, որ կհասկանան», - ասել է հայ փորձագետը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---