Հայ և ռուս մարզիկներն օդապարիկով Գյումրիից դեպի Երևան-Գառնի տարածք կթռչեն Արագածի վրայով![]() 17 հունվարի 2022 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Հայ և ռուս մարզիկներն օդապարիկով Արագածի վրայով Գյումրիից դեպի Երևան-Գառնի տարածք կթռչեն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հայաստանի օդագնացների սպորտի ֆեդերացիայի նախագահ Նաիրի Բարսեղյանը։ Թռիչքը սկսվելու է հունվարի 17-ին՝ առավոտյան 06:00, Գյումրիից: Ընդհանուր թռիչքի տևողությունը լինելու է 6-7 ժամ, մինչև 5000 մ բարձրության վրա: Բարսեղյանը նշել է, որ այդ թռիչքը ևս մեկ քայլով նրանց կմոտեցնի համաշխարհային ռեկորդին, որը ռուս մարզիկ Սերգեյ Բաժենովի հետ միասին փորձելու են սահմանել արդեն այս տարի: «Մենք որոշել ենք բացառիկ թռիչք կատարել Հայաստանում` Գյումրիից Արագած լեռան գագաթների վրայով` դեպի Երևան-Գառնի տարածք: Թռիչքի ընթացքում օգտագործելու ենք հատուկ հանդերձանք, քանի որ օդի ջերմաստիճանը լինելու է մինչև -35C: Մեզ հետ ունենալու ենք թթվածնի պաշար և իհարկե մի շարք աերոնավիգացիոն ու այլ տեխնիկական միջոցներ` թռիչքը նախատեսված երթուղով իրականացնելու համար: Գիտե՞ք, որ օդապարիկը թռչում է միայն քամու ուղղությամբ և արագությամբ: Պատկերացրեք, ինչպիսի տեսարան է բացվելու օդապարիկի զամբյուղից, երբ արևածագի պահին գտնվենք Արագած լեռան գագաթներից վեր: Խոստանում եմ կիսվել աննկարագրելի լուսանկարներով»,-ասվում է գրառման մեջ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |