ԱՆԻՖ-ը մոտ $1.4 մլն կներդնի տրանսպորտի և բեռնափոխադրումների ոլորտում![]() 17 հունվարի 2022 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդը ներդրում կիրականացնի լոգիստիկ և միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող «Գլոբալ Քոննեքթ» ընկերությունում: «Գլոբալ Քոննեքթ» ընկերությունը գործունեությունը սկսել է 2018 թվականին: Այն իրականացնում է բեռնափոխադրումներ և մատուցում լոգիստիկ ծառայություններ` դեպի մի շարք երկրներ։ Ընկերության ղեկավարությունը, հաշվի առնելով ընկերության ընդլայնման ներուժը, մտադիր էր ներգրավել ֆինանսական միջոցներ՝ բեռնատար ծառայությունների մասնաբաժինն ընդլայնելու համար: Այդ նպատակի իրականացման համար ԱՆԻՖ-ի հակաճգնաժամային ֆոնդը կներդնի մոտ 1.4 մլն դոլար: Նշվում է, որ հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը, երկրի համար կենսական և ռազմավարական նշանակություն ունեն բեռնափոխադրումների և լոգիստիկայի ընդլայնումն ու զարգացումը: Ներգրավված ներդրումները հիմնականում կուղղվեն ընկերության համար նոր, ներառյալ սառնարանային բեռնատարների ձեռքբերմանը: Մեքենաների քանակի ավելացման շնորհիվ ընկերությունը կկարողանա իրականացնել իր ռազմավարական նպատակը՝ տեղական խոշոր արտահանողներին և ներկրողներին տրամադրելով տարբեր մասնագիտացված առաքման ծառայություններ: ԱՆԻՖ-ը ծրագրին մասնակցում է Covid 19-ի տնտեսական հետևանքների մեղմացման նպատակով ստեղծված դուստր ընկերության հակաճգնաժամային ֆոնդի ծրագրերի շրջանակներում։ Հակաճգնաժամային ֆոնդը ընդլայնվելու կամ նոր բիզնես նախաձեռնություն սկսելու ցանկություն ունեցող ընկերություններին առաջարկում է բաժնեմասային մասնակցություն՝ առավելագույնը 49% բաժնեմասային մասնակցությամբ։ Ֆոնդի միջոցները պարզապես ֆինանսական աջակցություն չեն, այլ ներդրում՝ աճի պոտենցիալ ունեցող բիզնես ծրագրերում։ Ֆոնդի մասնակցությանը կարող է դիմել ցանկացած ընկերություն՝ պայմաններին համապատասխանելու դեպքում։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |