Լուկաշևիչ․ ՌԴ-ին մտահոգում է՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագները չեն կարողանում այցելել ԼՂ

Լուկաշևիչ․ ՌԴ-ին մտահոգում է՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագները չեն կարողանում այցելել ԼՂ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է՝ Ռուսաստանին մտահոգում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եռյակը չի կարողանում այցելել Լեռնային Ղարաբաղ։

«Ի՞նչն է մեզ մտահոգում։ Որ համանախագահների եռյակը մինչ օրս չի կարողանում այցելել տարածաշրջան, ծանոթանալ իրավիճակին և աջակցել կողմերին կոնկրետ միջոցներ նախանշել՝ մարդկանց միջև շփումների հաստատման, հումանիտար հարցերի լուծման ուղղությամբ»,- ասել է նա «Ռոսիա սեգոդնյա» լրատվականի առցանց ճեպազրույցում, գրում է Sputnik Արմենիան։

Միևնույն ժամանակ, ռուս դիվանագետը հույս է հայտնել, որ «ամենամոտ ապագայում համանախագահներին, այնուամենայնիվ, կհաջողվի այցելել տարածաշրջան, ինչպես նաև խոսել ՀՀ և Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ:

44-օրյա պատերազմից հետո միջնորդներին դեռ ոչ մի անգամ հաջողվել այցելել Լեռնային Ղարաբաղ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն թույլ չի տա ԵԱՀԿ Մինսկի խմբին զբաղվել ղարաբաղյան կարգավորմամբ, քանի որ այդ, հարցը, իր կարծիքով, «փակված է»։ Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ խնդիրը լուծված չէ և մշտապես կողմ է արտահայտվում ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման օգտին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---