Նախագահի կինն Աբու Դաբի Լուվրում առաջարկել է հայկական ցուցադրություն բացել![]() 17 հունվարի 2022 - 17:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում նրա տիկինը՝ Նունե Սարգսյանը այցելել է Աբու Դաբի Լուվր (Louvre Abu Dhabi) թանգարան։ Նա առաջարկել է թանգարանում կազմակերպել հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնող ժամանակավոր ցուցադրություն։ «Մենք հարուստ մշակութային ժառանգություն ունենք և կարող ենք համատեղ աշխատել՝ այս թանգարանում հայկական ցուցադրություն ունենալու համար: Ցուցադրությունը կարող է ներկայացնել հայկական մշակույթն ու արվեստը, այդ թվում՝ հայ նկարիչների ստեղծագործությունները և կրել «5-րդ դարից մինչև Արշիլ Գորկի» պայմանական խորագիրը»,- ասել է տիկին Սարգսյանը։ Առաջարկը հավանության է արժանացել, և պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու քննարկումները թանգարանի ղեկավարության հետ: Թանգարանում, որը ստեղծվել է Միացյալ Էմիրությունների և Ֆրանսիայի մշակութային համագործակցության արդյունքում, տարբեր ցուցադրությունների միջոցով ներկայացված են մարդկության մշակույթի տարբեր դարաշրջանները ու յուրաքանչյուր դարաշրջանին բնորոշ՝ մշակույթի ու արվեստի գործեր։ Ցուցադրված են տարբեր մշակույթներ ներկայացնող համաշխարհային արվեստի գործեր, որոնք փոխառնված են նաև Ֆրանսիայի հայտնի մշակութային կենտրոններից, ինչպիսիք են` Լուվրը, Ժորժ Պոմպիդու կենտրոնը, Մուզե դ' Օրսեյ թանգարանը։ Տիկին Սարգսյանը շրջել է թանգարանի ցուցասրահներում, ծանոթացել թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններին։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |