Երեւանի ու Անկարայի միջեւ հարաբերությունների հաստատումը գործարք չէ30 մարտի 2009 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Հասունացավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պահը, Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: «Ըստ իս, Երեւանի ու Անկարայի միջեւ հարաբերությունների հաստատումը գործարք չէ: Տեղի կունենա արդյոք հարաբերությունների կարգավորում եւ կբացվի արդյոք սահմանը մոտակա ամիսներին թե ոչ, սա արդեն քաղաքական կոնյուկտուրա է»,-նշել է հայ արեւելագետը: Ըստ Ռ.Սաֆրաստյանի, Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանի այցը Երեւան ՍԾՏՀ ԱԳՆԽ գագաթնաժողովի շրջանակներում դրական ազդեցություն կունենա երկկողմ հարաբերությունների հաստատման վրա: «Վերջնական որոշումը Թուրքիան պետք է կայացնի: Կարծում եմ, որ այդ որոշման մասին մենք կիմանանք կամ ապրիլի վերջում, կամ մայիսի սկզբին` ԱՄՆ-ի հայ համայնքին ապրիլի 24-ին ուղղված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձից: Համոզված եմ, որ Թուրքիայի ԱԳՆ-ն արդեն իսկ մի քանի սցենար է մշակել, որոնցով կառաջնորդվի Անկարան ապրիլի 24-ից հետո»,-ընդգծել է պրոֆեսորը: Ինչպես նշել է Ռուբեն Սաֆրաստյանը, Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման հարցում մնում է նույնը` սահմանի բացում եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում առանց նախնական պայմանների: «Թուրքական կողմը ձգտում է զիջումներ կորզել Հայաստանից, սակայն Երեւանը չի գնա դրան, քանի որ զիջելու բան չունի: Չի բացառվում, որ որոշակի զիջումների կարող է գնալ Անկարան Երեւանի հետ հարաբերություններում: Պետք է սպասել հոկտեմբերին Թուրքիայում կայանալիք նախագահներ Սերժ Սարգսյանի ու Աբդուլլահ Գյուլի հանդիպմանը: Այդ հանդիպումը նոր արդյունքներ կբերի հայ-թուրքական հարաբերություններում»,-ասել է արեւելագետը: Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացմանը` Ռուբեն Սաֆրաստյանն ընդգծեց, որ առաջին հերթին դա կանդրադառնա Հայաստանի ու Թուրքիայի տնտեսական հարաբերությունների վրա: «Հնարավոր է նաեւ երկկողմ հարաբերությունների ակտիվացում մշակույթի ոլորտում, սակայն համագործակցության մասին այլ ոլորտներում դեռեւս վաղ է խոսել»,-ասել է պրոֆեսորը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |