ԱՆ․ Հետազոտված ևս 7 նմուշում «օմիկրոն» է հայտնաբերվել![]() 17 հունվարի 2022 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Լաբորատոր հետազոտությունների արդյունքում՝ հետազոտված ևս 7 նմուշում հայտնաբերվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, համագործակցելով Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Հայ-Ռուսական համալսարանի հետ, շարունակում է իրականացնել կորոնավիրուսային հիվանդությունով ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություններ: Նմուշները վերցվում են ընտրանքային՝ կրկնակի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտներից, կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներից, օդային սահմանով երկիր մուտք գործած դրական ՊՇՌ լաբորատոր հետազոտության պատասխան ունեցող անձանցից: Շարունակաբար իրականացվող լաբորատոր հետազոտությունների արդյունքում՝ հետազոտված ևս 7 նմուշում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամը։ Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը` Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները և պատվաստվել, քանի որ պարբերաբար ի հայտ եկող նոր շտամերի, մասնավորապես՝ «օմիկրոնի» համատեքստում հատկապես կարևորվում են պատվաստումները՝ այդ թվում խթանիչ դեղաչափերով։ Հունվարի 16-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ խթանիչ դեղաչափ է ստացել 2736 քաղաքացի: Կատարվել է 1,761,529 պատվաստում, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։ Առաջին դեղաչափով պատվաստվել է 973,944 քաղաքացի, իսկ երկրորդով՝ 784,849: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |