Սաղաթելյան. Շուշին ու Հադրութը պետք է վերադարձվեն` ՀՅԴ-ի անունից եմ ասում

Սաղաթելյան. Շուշին ու Հադրութը պետք է վերադարձվեն` ՀՅԴ-ի անունից եմ ասում

PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է, որ Շուշին ու Հադրութը պետք է վերադարձվեն՝ հավելելով, որ երբեք չեն համակերպվելու Արցախի կորուստների հետ։

«Ես սա ասում եմ ՀՅԴ-ի անունից։ Շուշին և Հադրութը պետք է վերադարձվեն։ Շատ հստակ և ուղիղ եմ ասում։ Իսկ թե ինչպես պետք է վերադարձվեն, մենք տեսնում ենք դրա հնարավորությունը»,- ասել է ԱԺ փոխնախագահը, գրում է «Փաստինֆոն»։

Սաղաթելյանն ընդգծել է՝ չեն կարող հրաժարվել պատմական հայրենիքից։ Նրա խոսքով՝ ելքը տեսնում են այն դեպքում, եթե լինի ազգային իշխանություն, որը կվերականգնի մեր բանակը, հնարավորություններն ու ռեսուրսները։

«Այս ամեն ինչը, որ տեղի է ունեցել, դատավճիռ չէ։ Դա ժողովրդի և ՀՀ-ի վերջը չէ»,-նշել է Սաղաթելյանը։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---