Դատարանն Արմեն Գևորգյանին թույլ չի տվել մեկնել Ստրասբուրգ՝ ԵԽԽՎ նստաշրջանին![]() 18 հունվարի 2022 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, թույլ չի տվել ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին բացակայել երկրից՝ ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցելու նպատակով։ Դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Գևորգյանի գործով դատական նիստը։ Նիստի մեկնարկին նախագահող դատավորը հիշեցրել է, որ նախորդին քննարկվել էր Արմեն Գևորգյանին՝ ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցության համար ՀՀ պետական սահմանը հատելու թույլտվության հարցը, սակայն միջնորդության լուծումը հետաձգվել էր՝ մինչև պաշտպանի կողմից կհստակեցվեր, թե որ օրերին պետք է բացակայի Գևորգյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ Դատավորի փոխանցմամբ՝ պատգամավորը դատարանին է ներկայացրել ԱԺ նախագահի գրությունը, որի համաձայն ԵԽԽՎ հերթական նստաշրջանին մասնակցելու նպատակով գործուղումը տեղի է ունենալու հունվարի 23-29-ը։ Դատարանը մերժել է միջնորդությունը՝ նշելով, որ չեն ներկայացվել ծանրակշիռ հիմնավորումներ և որ Գևորգյանը կարող է մասնակցել առցանց։ Բացի այդ, հունվարի 25-ին նախատեսվում է գործով հերթական դատական նիստը, որին, ըստ դատավորի, Գևորգյանի բացակայությունն անթուլյատրելի է։ Գևորգյանը, իր հերթին, արձագանքել է, որ չմեկնելու դեպքում պետք է առցանց մասնակցի նստաշրջանի աշխատանքներին և կրկին չի կարող ներկա գտնվել դատական նիստին։ Նշված դրվագով Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |