Բուայե․ Դիմել ենք Մակրոնին, որ անհապաղ ներողություն պահանջի Ադրբեջանից18 հունվարի 2022 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիացի խորհրդարանականները նամակով դիմել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ քաղաքական գործիչ Վալերի Պեկրեսի հասցեին Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի կողմից հնչեցված սպառնալիքների կապակցությամբ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն։ «Մենք խնդրում ենք Մակրոնին անհապաղ ներողություն պահանջել Ադրբեջանից և դիտարկել մեր դեսպանին հետ կանչելու հնարավորությունը»,- գրել է նա։ Ավելի վաղ Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ, Ֆրանսիայի Հանրապետական կուսակցությունից նախագահության թեկնածու Վալերի Պեկրեսը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արձագանքին Արցախ կատարած իր այցին, անգործության մեջ էր մեղադրել Ֆրանսիայի իշխանություններին։ Ալիևը նաև ասել էր, թե Պեկրեսի այցն Արցախ «սադրիչ էր և ուղղված էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ, իսկ նպատակն՝ ընտրություններում հայերի ձայները ստանալն է»։ Ալիևը, «դատապարտելով» Ֆրանսիայի նախագահության թեկնածու Պեկրեսի այցն Արցախ, հայտարարել էր․ «Եթե իմանայինք, որ տիկին Պեկրեսն այնտեղ է, մենք նրան թույլ չէինք տա հետ գնալ»։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն աջակիցների հետ գիշերել է Սարդարապտում․ Նա 2 պատճառ է նշել՝ ինչու Փաշինյանը չի այցելել հուշահամալիր Բագրատ սրբազանը և շարժման կողմնակիցները մայիսի 27-ին ավտոերթով մեկնել էին Սարդարապատ Տավուշի և Լոռու` հեղեղումներից տուժած համայնքները հայտարարվել են աղետի գոտի Կառավարությունը որոշում է ընդունել Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը |