Ֆրանսիայի ԱԳՆ-ն անընդունելի է անվանել Ալիևի խոսքերն Արցախ այցելած Պեկրեսի հասցեին19 հունվարի 2022 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԳՆ-ն անընդունելի է համարում Արցախ կատարած այցի պատճառով Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի հասցեին ադրբեջանական կողմի արտահայտությունները։ Այդ մասին այդ երկրի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանն ասել է Ազգային ժողովում պատգամավորների հարցերին ի պատասխան, գրում է ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ֆրանսիացի խորհրդարանականները նամակով դիմել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Պեկրեսի հասցեին Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի կողմից հնչեցված սպառնալիքների կապակցությամբ։ Նախարարը նաև ասել է՝ ակնկալում է, որ ֆրանսիացի խորհրդարանականներն ու պաշտոնյաներն իրենց այցելությունների մասին նախապես կտեղեկացնեն երկրի իշխանություններին: «Նախագահ Ալիևի խոսքերը վերաբերում են ընտրովի պաշտոնյային և Ֆրանսիայի նախագահի թեկնածուին՝ դրանք անընդունելի են ըստ էության և ըստ ձևի։ Ես այդ մասին հայտնել եմ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանին»,- ասել է նա։ Ադրբեջանն իր հերթին արձագանքել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի հայտարարությանը՝ այն անվանելով «դիվանագետին անհարիր», և հայտարարել, որ համապատասխան միջոցներ կձեռնարկեն «Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքներ Ֆրանսիայի կամ այլ պետությունների ներկայացուցիչների ապօրինի այցերի դեպքում»։ Ավելի վաղ Պեկրեսը, անդրադառնալով Ալիևի արձագանքին Արցախ կատարած իր այցին, անգործության մեջ էր մեղադրել Ֆրանսիայի իշխանություններին։ Ալիևը նաև ասել էր, թե Պեկրեսի այցն Արցախ «սադրիչ էր և ուղղված էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ, իսկ նպատակն՝ ընտրություններում հայերի ձայները ստանալն է»։ Ալիևը, «դատապարտելով» Ֆրանսիայի նախագահության թեկնածու Պեկրեսի այցն Արցախ, հայտարարել էր․ «Եթե իմանայինք, որ տիկին Պեկրեսն այնտեղ է, մենք նրան թույլ չէինք տա հետ գնալ»։ Photo. AFP Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |