Սիրիան կարող է թռիչքներ սկսել դեպի Ղրիմ՝ Երևանով

Սիրիան կարող է թռիչքներ սկսել դեպի Ղրիմ՝ Երևանով

PanARMENIAN.Net - Երևանը կարող է միջանկյալ կետ դառնալ Սիրիայից Ղրիմ և հակառակ ուղղությամբ ավիաթռիչքների համար։ Սիրիայի իշխանությունները Ղրիմի հետ ավիահաղորդակցության երթուղի են մշակում Սոչիի, Անապայի և Երևանի օդանավակայաններով։

Այդ մասին հայտարարել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Երթուղի է մշակվում Սոչիով, Անապայով և Երևանով»,-ասել է նա՝ հավելելով, որ խոսքը Սիրիայի հետ ավիահաղորդակցության մասին է։

Ղրիմի ղեկավարը նշել է, որ այժմ ուղիղ ավիահաղորդակցություն Դամասկոսի և Սիմֆերոպոլի միջև չկա։ Նա հավելել է, որ թերակղզու իշխանությունները պատրաստ են քննարկել փոխադրումների կազմակերպման վերաբերյալ առաջարկները։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---