Թուրքական ԶԼՄ-ները Հայաստանի ԱԳՆ ղեկավարին են վերագրում հայտարարություններ, որոնք նա չի կատարել

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը չի ասել, որ հայ-թուրքական սահմանը կբացվի Բարակ Օբամայի Թուրքիա այցելելուց հետո: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի գծով բաժնի պետ Տիգրան Բալայանը: «Նախարար Նալբանդյանը հանդես չի եկել նման հայտարարություններով, դա չի համախատասխանում իրականությանը»,- ընդգծել է Բալայանը:



Նախօրեին թուրքական եւ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է ապրիլի երկրորդ կեսին հայ-թուրքական սահմանի բացման մասին:



ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման Թուրքիա կայցելի ապրիլի 3-4-ին եւ Ստամբուլում կմասնակցի «Քաղաքակրթությունների երկխոսություն» գագաթաժողովին: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնի է դարձել տեղեկացված աղբյուրներից, գագաթաժողովին հրավիրված է նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Գագաթաժողովի շրջանակներում կկայանա Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---