Թուրքիան հայտարարել է փետրվարի 2-ից ՀՀ հետ ավիահաղորդակցության մեկնարկի մասին

Թուրքիան հայտարարել է փետրվարի 2-ից ՀՀ հետ ավիահաղորդակցության մեկնարկի մասին

PanARMENIAN.Net - Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է, որ ՀՀ հետ ավիահաղորդակցությունը կսկսվի փետրվարի 2-ից։

«Հայաստանի հետ ավիահաղորդակցությունը կսկսվի փետրվարի 2-ից, իսկ Իրաքի հյուսիսի, Էրբիլի հետ՝ հունվարի 24-ից»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

Հունվարի 10-ին թուրքական Pegasus ավիաընկերությունը Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով ոչ կանոնավոր չվերթեր իրականացնելու թույլտվություն է ստացել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ ավիացիոն իշխանությունները թույլատրել են Flyone Armenia ընկերությանը շաբաթական 3 չարտերային չվերթ իրականացնել նույն ուղղություններով։

Ավելի վաղ թուրքական կողմը հայտարարել էր, որ Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնելու համար հայտ է ներկայացրել մեկ թուրքական ու մեկ հայկական ընկերություն։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---