Բայդեն․ Ուկրաինայի անդամակցումը ՆԱՏՕ-ին մոտ ապագայում քիչ հավանական է![]() 20 հունվարի 2022 - 12:21 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցումը ՆԱՏՕ-ին մոտ ապագայում քիչ հավանական է։ Նա պարզաբանել է, որ դաշինքին անդամակցելու համար Ուկրաինան դեռևս շատ աշխատանք ունի կատարելու ժողովրդավարության ոլորտում և «մի շարք այլ բաներում, որոնք այնտեղ կատարվում են», գրում է «Կոմերսանտը»։ Բայդենը նաև հիշեցրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու համար անհրաժեշտ է բոլոր անդամների աջակցությունը։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ 2022-ին ցանկանում է ՆԱՏՕ-ից հստակ պատասխան լսել, թե երբ է իր երկիրն անդամակցելու դաշինքին։ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցն ակտիվացավ օրակարգում, երբ արևմտյան մամուլում ակտիվորեն սկսվեց քննարկվել «ՌԴ հավանական ռազմական ներխուժումն Ուկրաինա»։ 2021-ի դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն հրապարակեց ՌԴ և ԱՄՆ միջև անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի նախագիծը՝ առաջարկելով իրավաբանորեն ամրագրել, որ ՆԱՏՕ-ն չի ընդունի նախկին խորհրդային հանրապետություններին։ Photo. Getty Images Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |