«Ռոսատոմն» ու ՀՀ-ը նոր ատոմային էներգաբլոկերի կառուցման ոլորտում գործակցության համաձայնագիր են կնքել![]() 20 հունվարի 2022 - 17:44 AMT PanARMENIAN.Net - ՌԴ «Ռոսատոմ» կորպորցիան ու Հայաստանը հուշագիր են ստորագրել նոր ատոմային էներգաբլոկերի կառուցման ոլորտում համագործակցության մասին։ Փաստաթուղթը ստորագրվել է հունվարի 20-ին՝ Դուբայում անցնող Էքսպո-2020 համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում, գրում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիան և Հայկական ԱԷԿ-ի ղեկավարությունը գործակցության պատրաստակամություն են հայտնել՝ ՀԱԷԿ-ի հարթակում ռուսական նախագծով նոր ատոմային էներգաբլոկերի կառուցման հնարավորությունը ուսումնասիրելու վերաբերյալ։ Հայաստանում «Ռոսատոմի» առանցքային նախագիծն է՝ Հայկական ԱԷԿ֊ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը : «Ռոսատոմ» ընկերությունը իրականացնում է նաև ատոմային կայանի համար վառելիքի մատակարարարումը։ Երկկողմ համագործակցության կարևոր ուղղություններից են առողջապահական և կրթական համատեղ նածագծերի իրականացումը և ատոմային ոլորտի համար կարդրերի պատրաստումը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |