Ինտերնետ շահումով խաղերի գովազդը կթույլատրվի միայն սահմանափակ վայրերում![]() 20 հունվարի 2022 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը փոփոխություններ է առաջարկել «Գովազդի մասին» օրենքում` առաջարկելով թույլատրել ինտերնետ շահումով խաղերի, տոտալիզատորների ցանկացած տեսակի գովազդ սահմանափակ վայրերում: Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ նիստում: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանն ասել է, որ գովազդ կթույլատրվի միայն 4-աստղանի և դրանից բարձր կարգ ունեցող հյուրանոցներում, սահմանային անցակետերում ու նմանատիպ գործունեություն իրականացնող շենքերի ճակատային հատվածում: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանն ասել է, որ նախաձեռնությունը դրական եզրակացություն է ստացել գլխադասային հանձնաժողովում: Դեռևս 2019թ․ հունիսին օրենքով ինտերնետ շահումով խաղերի գովազդների համար սահմանափակումներ մտցվեցին, և գովազդը թույլատրվեց միայն համացանցով, ռադիոյով և հեռուստատեսությամբ, սակայն դրանից հետո ՊԵԿ-ն ու ֆինանսների նախարարությունը նոր ուսումնասիրություն են արել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |