Տոյվո Կլաարը Հայաստան կայցելի

Տոյվո Կլաարը Հայաստան կայցելի

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ֆրանսիացի գործընկերների հետ միասին կայցելի Հայաստան և Ադրբեջան: Այդ մասին նա տեղեկացրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

Նա տեղեկացրել է առաջիկա օրերին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ առարկայական հանդիպումների մասին։

«Հաճելի է վերադառնալ տարածաշրջան ԵՄ-Ֆրանսիա համատեղ այցի շրջանակում, Իզաբել Դյումոնի և մյուս գործընկերների հետ, Բրյուսելում կայացած հանդիպումների արդյունքներին հետամուտ լինելով: Սպասեք առաջիկա օրերին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ առարկայական հանդիպումների»,-գրել է նա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---