Տոյվո Կլաարը Հայաստանում է

Տոյվո Կլաարը Հայաստանում է

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ժամանել է Հայաստան։ Այդ մասին նա հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Ուրախ եմ կրկին վերադառնալ Երևան։ Անհամբեր սպասում եմ ղեկավարության հետ բովնադակային հանդիպումների, Իզաբել Դյումոնի հետ համատեղ առաքելության շրջանակում»,-գրել է նա։

Կլաարի այցը տարածաշրջանային է։ Մինչ ՀՀ ժամանելը նա եղել է Ադրբեջանում և հանդիպում ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի Մայրցամաքային Եվրոպայի և Թուրքիայի հարցերով խորհրդական Իզաբել Դյումոնը։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---