Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատելու միջնորդություն կա

Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատելու միջնորդություն կա

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներ Քրիստինեն Պողոսյանը, Վիլեն Գաբրիելյանն ու «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն անձնական երաշխավորությամբ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել: Այդ մասին հայտնել է Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը, տեղեկացնում է «Ազատությանը»։

Երեքն էլ ներկա են եղել «անպիտան հրթիռների» գործով դատական նիստին, պատգամավորները չէին շփվել լրագրողների հետ, իսկ Արամ Սարգսյանն ասել էր, որ պատրաստվում է երաշխավորություն հայտնել:

Առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար մեղադրվող Տոնոյանն ու մյուս բարձրաստիճան զինվորականները, նաև բանակին հրթիռները մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը այս գործով արդեն երեք ու կես ամսից ավելի կալանավայրում են։ Գործով անցնող առանցքային դեմքերից միայն Գլխավոր շտաբի գործող պետն է ազատության մեջ։ Ազգային անվտանգության ծառայությունը նրան կալանավորելու միջնորդություն չէր ներկայացրել։ Արտակ Դավթյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու համար։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---