Զաս. Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ է սահմանազատման պրակտիկ աշխատանք21 հունվարի 2022 - 18:29 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՄԱԿ գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով օգնական Միրոսլավ Ենչայի հետ տեսակոնֆերանսի ժամանակ ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ է պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործնական աշխատանք։ ՀԱՊԿ կազմակերպության գլխավոր քարտուղարը ներկայացրել է անդամ երկրների սահմանների անվտանգության վերաբերյալ ընդհանուր տվյալները, տեղեկացնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։ «ՀԱՊԿ-ի կովկասյան տարածաշրջանում իրադրությունը համեմատաբար կայուն է Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածութունների շնորհիվ։ Իրավիճակի հետագա կարգավորման համար անհրաժեշտ է պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման պրակտիկ աշխատանք»,-ասել է նա։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ Հայաստանի՝ Ադրբեջանին ներկայացված առաջարկությունների փաթեթը Բաքվին ներկայացրել են գրավոր և այս պահին դեռևս արձագանք չեն ստացել։ Նա ասել է, որ փաթեթն ընդհանուր առմամբ վերաբերում է սահմանում բարենպաստ պայմանների ստեղծմանը, որպեսզի սկսենք սահմանագծման և սահմանազատման գործընթացներ։ «Դա վերաբերում է հայելային տարբերակով զորքերի հետքաշմանը, սահմապահ զորքերի տեղակայմանը սահմանի երկայնքով՝ հաշվի առնելով Խորհրդային Միության տարիներին գոյություն ունեցող քարտեզները», - մանրամասնել է Գրիգորյանը։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Ոսկեպարցի. Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղության համար են սա անում «Աշխարհում կա՞ մի երկիր, որտեղ շահեկան դիրքերը հանձնում են թշնամուն, թե գուցե խաղաղություն լինի, գուցե ոչ»,–ասել է նա ԱԽ քարտուղար․ Կիրանցում 4 շինություն կա, որ 1976–ի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում Նա հավելել է, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են Կիրանցեցիները գիշերել են ճանապարհին, ոստիկաններն անցակետ են տեղադրել Սարիգյուղ-Բերքաբեր գյուղերի խաչմերուկում Նրանք նշել են, որ 25 հա ականապատ հողերը միշտ են եղել հայկական վերահսկողության տակ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է սկսվել Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում կատարել 500,000 և ավելի դրամին համարժեք արտարժույթի փոխարկում |