ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ բուսթերով պատվաստվել է 5650 մարդ

ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ բուսթերով պատվաստվել է 5650 մարդ

PanARMENIAN.Net - Հունվարի 23-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ երրորդ (բուսթեր) դեղաչափով պատվաստվել է 5650 քաղաքացի։

Ընդհանուր առմամբ, պատվաստվել է 1,825,382 քաղաքացի, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Առաջին դեղաչափը ստացել է 999,891 քաղաքացի, երկրորդ` 819,841 քաղաքացի։

Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ «օմիկրոն» շտամից պաշտպանության համար արդյունավետ է Covid-19-ի դեմ պատվաստանյութի բուսթերը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---