Սուքիասյանը՝ նախագահի մասին. Եթե հայի կապիտալի 90%-ն այլ երկրում է, պետք է հասկանամ՝ ՀՀ-ին ի՞նչ աստիճան է վստահում24 հունվարի 2022 - 14:11 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին, հայտարարել է, թե բացառում է, որ նախագահի վրա ճնշումներ գործադրված լինեն: «Պետք է հասկանանք, թե Արմեն Սարգսյանը Հայաստանի հետ ի՞նչ աստիճանի կապ է ունեցել։ Մենք պետք է ուսումնասիրենք, թե ցանկացած հայ մարդու կապիտալ ո՞ր երկրում է գտնվում: Եթե հայ մարդն իր կապիտալի 90 տոկոսն ունենում է այլ երկրում, ես պետք է հասկանամ՝ ՀՀ-ին ի՞նչ աստիճան է վստահում և ի՞նչ աստիճան է սիրում: Գնացե՛ք և հանե՛ք, թե 4 տարվա մեջ Հայաստանն ինչ ծախսեր է արել նախագահի ինստիտուտի համար: Ուզում եմ ձեզնից իմանալ, թե այդ ծախսերի 1 տոկոսն օգուտ տվել է Հայաստանի Հանրապետությանը», - ասել է Սուքիասյանը, գրում է «Փաստինֆոն»։ Այն հարցին, թե այսքան ժամանակ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չի՞ եղել Արմեն Սարգսյանի կապիտալից, Խաչատուր Սուքիասյանը պատասխանել է․ «Նիկոլ Փաշինյանը դեմոկրատական հիմքեր հիմնող առաջնորդ է, ես կարծում եմ, որ ճիշտ է, երբ նախագահի ինստիտուտում ընտրված անձին չեն ասել՝ թող, գնա »,-ասաց ՔՊ-ական պատգամավորը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է ներկայացրել։ Ազգային ժողովում ստացել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ ծանուցումը: Նախագահի հրաժարականն ուժի մեջ կմտնի, եթե առաջիկա 7 օրվա ընթացքում Արմեն Սարգսյանը հետ չվերցնի դիմումը։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցեցիները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ տանել․ Սանոսյանն ասել է՝ իրենք չեն այդ սահմանը գծել՝ 1976–ին է գծվել «Ճանապարհը կառուցենք՝ ինքն իրենով կլինի անվտանգություն»,–ասել է Սանոսյանը Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար |