ՆԱՏՕ-ն լրացուցիչ ուժեր է ուղարկում Արևելյան Եվրոպա

ՆԱՏՕ-ն լրացուցիչ ուժեր է ուղարկում Արևելյան Եվրոպա

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն լրացուցիչ ուժեր է ուղարկում Արևելյան Եվրոպա` Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Այդ մասին ասվում է ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները պատրաստականության են բերում ուժերը և լրացուցիչ նավեր ու կործանիչներ ուղարկում Արևելյան Եվրոպայում տեղակայվելու համար՝ ամրապնդելով դաշնակիցների պաշտպանությունը, քանի որ Ռուսաստանը շարունակում է ռազմական հզորություններ կուտակել Ուկրաինայում և Ուկրաինայի շուրջ»,-ասվում է Բրյուսելում հրապարակված հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը հրահանգել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների ընտանիքներին լքել Կիևը։ Մեծ Բրիտանիան հայտարարել է իր դեսպանատան որոշ աշխատակիցներին և նրանց ընտանիքներին Կիևից հետ կանչելու վերաբերյալ։

Վերջին շրջանում Ուկրաինան և Արևմուտքի մի շարք երկրներ հայտարարում են, թե Ռուսաստանը մտադիր է հարձակվել Ուկրաինայի վրա և այդ նպատակով ռազմական ուժեր է կուտակում Ուկրաինայի հետ սահմանին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այդ տեղեկությունները սին և անհիմն է անվանել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---