Եղանակը ևս 3-5 աստիճանով կտաքանա, ձյուն կտեղա![]() 24 հունվարի 2022 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում`հունվարի 26-ին, 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-ի, 28-ի գիշերը և առավոտյան ժամերին, 26-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 27-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, հունվարի 24-25-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 25-ի գիշերը կբարձրանա ևս 3-5 ատիճանով: Երևանում՝ հունվարի 24-ի ցերեկը, 26-ի գիշերը, 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-ի առավոտյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն: 26-ի երեկոյան ժամերին, 27-ին, 28-ի գիշերը սպասվում է ձյուն: Հունվարի լույս 25-ի գիշերը մայրաքաղաքում սպասվում է -6 աստիճան։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |