Քրիստինե Գրիգորյանը՝ Մարդու իրավունքների պաշտպան![]() 24 հունվարի 2022 - 18:11 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Քրիստինե Գրիգորյանն ընտրվել է Մարդու իրավունքների պաշտպան։ Կողմ է քվեարկել 68 պատգամավոր, դեմ՝ 0։ Ընդդիմությունը քվեարկությանը չի մասնակցել։ Մարդու իրավունքների պաշտպանն ընտրվում է Ազգային ժողովի կողմից 6 տարի ժամկետով։ Գործող ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարի 23-ին։ Քրիստինե Գրիգորյանը 2021-ի ապրիլից զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: 2022-ի հունվարի 20-ին Գրիգորյանն ազատվել է պաշտոնից: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |