ՅՈւՆԻՍԵՖ. Կրթությանը հասցված վնասի ծավալները գրեթե անհաղթահարելի են24 հունվարի 2022 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Կրթության միջազգային օրվան ընդառաջ և Covid-19 համավարակի երկրորդ տարվա սահմանագծին ՅՈւՆԻՍԵՖ-ը հրապարակել է երեխաների կրթության վրա համավարակի ազդեցության վերաբերյալ վերջին հասանելի տվյալները՝ նշելով, որ ավելի քան 635 միլիոն սովորող դեռևս տուժում է դպրոցների լրիվ կամ մասնակի փակ լինելու պատճառով: «Մարտին լրանում է համաշխարհային կրթության ոլորտում կորոնավիրուսային համավարակի պատճառով խափանումների երկու տարին։ Այլ կերպ ասած՝ մեր առջև երեխաների ուսուցման բացթողումների գրեթե անհաղթահարելի ծավալներ ունենք»,- նշել է ՅՈւՆԻՍԵՖ-ի կրթության գծով ղեկավար Ռոբերտ Ջենկինսը: Նշվում է, որ երեխաները կորցրել են թվաբանության և տառաճանաչության հիմնական հմտությունները: «Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում դպրոցների փակման հետևանքով ուսուցման բացթողումները հանգեցրել են նրան, որ 10 տարեկան երեխաների մինչև 70 տոկոսը չի կարողանում կարդալ կամ հասկանալ պարզ տեքստեր: Այս ցուցանիշը 53 տոկոսով բարձր է մինչև համավարակը գրանցված ցուցանիշից»,- ասվում է հաղորդագրության մեջ: ԱՄՆ-ում ուսուցման բացթողումներ են գրանցվել շատ նահանգներում, այդ թվում՝ Տեխասում, Կալիֆոռնիայում, Կոլորադոյում, Թենեսիում, Հյուսիսային Կարոլինայում, Օհայոյում, Վիրջինիայում և Մերիլենդում: Բրազիլիայի մի քանի նահանգում 2-րդ դասարանցի 4 երեխայից 3-ը չունի բավարար գիտելիքներ ընթերցանությունից ՝ համեմատած մինչև համավարակը գրանցված 2-ից 1-ը ցուցանիշի հետ: Բրազիլիայում 10-15 տարեկան 10 աշակերտից 1-ը հայտնել է, որ չի պատրաստվում վերադառնալու դպրոց, երբ իրենց դպրոցները վերաբացվեն: Հարավային Աֆրիկայում դպրոցականները 75 տոկոսով և մինչև մեկ լրիվ ուսումնական տարի հետ են մնում նախատեսված կրթական մակարդակից: Ըստ տեղեկությունների՝ 2020-ի մարտից մինչև 2021-ի հուլիսն ընկած ժամանակահատվածում 400,000-500,000 աշակերտ ընդհանրապես դուրս է մնացել դպրոցից: Նշվում է նաև, որ բացի ուսուցման բացթողումներից՝ դպրոցների փակումն ազդել է երեխաների հոգեկան առողջության վրա, նվազեցրել սնուցման հասանելիության մակարդակն ու մեծացրել չարաշահումների ռիսկը: Աշխարհում ավելի քան 370 միլիոն երեխա զրկվել է դպրոցական սննդից դպրոցների փակման ընթացքում՝ կորցնելով այն, ինչը որոշ երեխաների համար ամենօրյա սնուցման միակ հուսալի աղբյուրն է: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը` ՀՀ նպատակների մասին․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում, զրոյացում Նա ասել է, որ այս համատեքստում կառավարությունը հատուկ կարևորություն է տալիս «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան․ Սահմանազատումն արվում է ԽՍՀՄ վերջին քարտեզների հիման վրա, 1988–ի սահմանազատումն իրավական ուժ չունի Նա, սակայան, չի նշել, թե կոնկրետ որ թվականի քարտեզի մասին է խոսքը Փաշինյան․ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը կքննարկվի մայիսի 10-ին Վարչապետին հացրել են, թե ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում Ալմաթիի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում Բայրամովը ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ |