2021-ին մոտ $14 մլն է ուղղվել վիրավոր զինվորների վերականգնմանը![]() 24 հունվարի 2022 - 19:01 AMT PanARMENIAN.Net - 2021 թվականին ՀՀ պետբյուջեից 6 մլրդ 700 մլն դրամ (մոտ $14 մլն) է հատկացվել վիրավոր զինծառայողների վերականգնողական օգնությանը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նախարարը պարզաբանել է, որ ի սկզբանե այս ծրագրի համար նախատեսված է եղել 3 մլրդ 296 մլն դրամ, սակայն այս գումարն անընդհատ վերանայվել է, հետագայում միջոցներն ավելացվել են, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ «Մենք ընդունել ենք ֆինանսավորման այս մեխանիզմը, որպեսզի լիարժեք կազմակերպենք վիրավոր զինծառայողների բուժումը»,–ասել է նա։ Արդյունքում պետբյուջեից 6 մլրդ 700 մլն դրամ է հատկացվել այս խնդիրների լուծման համար։ Ծրագրի շրջանակում զինվորները կշարունակեն բուժում ստանալ։ Նա նաև պարզաբանել է, որ այս ծրագիրը ֆինանսավորման մեխանիզմով տարբերվում է մյուսներից։ Մասնավորապես, դրա ֆինանսավորումն օֆերտայի սկզբունքով է կազմակերպվում, այսինքն ծառայությունները մատուցելու կատարողականի հիմքով, և ֆինանսավորումը սահմանափակված չէ տարեկան բյուջետային շրջանակներով: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, խոսելով 44-օրյա պատերազմում զոհվածների աճյունների նույնականացման մասին, տեղեկացրել է, որ դեռ կան մասունքներ, որոնք այնքան վնասված են, որ ԴՆԹ հետազոտություն իրականացնել հնարավոր չէ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |